-
Notifications
You must be signed in to change notification settings - Fork 0
/
manana-dictionary.tab
585 lines (585 loc) · 48.2 KB
/
manana-dictionary.tab
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48
49
50
51
52
53
54
55
56
57
58
59
60
61
62
63
64
65
66
67
68
69
70
71
72
73
74
75
76
77
78
79
80
81
82
83
84
85
86
87
88
89
90
91
92
93
94
95
96
97
98
99
100
101
102
103
104
105
106
107
108
109
110
111
112
113
114
115
116
117
118
119
120
121
122
123
124
125
126
127
128
129
130
131
132
133
134
135
136
137
138
139
140
141
142
143
144
145
146
147
148
149
150
151
152
153
154
155
156
157
158
159
160
161
162
163
164
165
166
167
168
169
170
171
172
173
174
175
176
177
178
179
180
181
182
183
184
185
186
187
188
189
190
191
192
193
194
195
196
197
198
199
200
201
202
203
204
205
206
207
208
209
210
211
212
213
214
215
216
217
218
219
220
221
222
223
224
225
226
227
228
229
230
231
232
233
234
235
236
237
238
239
240
241
242
243
244
245
246
247
248
249
250
251
252
253
254
255
256
257
258
259
260
261
262
263
264
265
266
267
268
269
270
271
272
273
274
275
276
277
278
279
280
281
282
283
284
285
286
287
288
289
290
291
292
293
294
295
296
297
298
299
300
301
302
303
304
305
306
307
308
309
310
311
312
313
314
315
316
317
318
319
320
321
322
323
324
325
326
327
328
329
330
331
332
333
334
335
336
337
338
339
340
341
342
343
344
345
346
347
348
349
350
351
352
353
354
355
356
357
358
359
360
361
362
363
364
365
366
367
368
369
370
371
372
373
374
375
376
377
378
379
380
381
382
383
384
385
386
387
388
389
390
391
392
393
394
395
396
397
398
399
400
401
402
403
404
405
406
407
408
409
410
411
412
413
414
415
416
417
418
419
420
421
422
423
424
425
426
427
428
429
430
431
432
433
434
435
436
437
438
439
440
441
442
443
444
445
446
447
448
449
450
451
452
453
454
455
456
457
458
459
460
461
462
463
464
465
466
467
468
469
470
471
472
473
474
475
476
477
478
479
480
481
482
483
484
485
486
487
488
489
490
491
492
493
494
495
496
497
498
499
500
501
502
503
504
505
506
507
508
509
510
511
512
513
514
515
516
517
518
519
520
521
522
523
524
525
526
527
528
529
530
531
532
533
534
535
536
537
538
539
540
541
542
543
544
545
546
547
548
549
550
551
552
553
554
555
556
557
558
559
560
561
562
563
564
565
566
567
568
569
570
571
572
573
574
575
576
577
578
579
580
581
582
583
584
585
Ադամամութ - Գիշերային թանձր խաւար։
Ածիկ - Մշ. Գարնցան ցորեն ջրի մէջ դրած կը խմորեն, եւ ինքնին քաղցր համ մը կ՚ունենայ՝ իբրեւ քաղցու ալիւրով շաղաղած։ Իսկ ըստ վանցւոց՝ արտի մէջ կամ շտեմարանի մէջ խոնաւութիւն առած չոր ցորենի հատիկ։
Ակահ - Արթուն։ Ակհել. զարթնուլ կամ իրազեկ լինել։
Ականջքաշուկ - Խաղ մի է մանկանց, մէկը միրգ կը ձգէ գետին, որոյ վրայ կը ժողվի մանկտին. ով որ խլէ զայն, անոր ականջներ կը քաշեն, մինչեւ վար ձգէ. իսկ եթէ առնողն վազէ եւ ձեռք տայ զայն ձգողին, միրգն իրեն կը մնայ, եւ ինքն կ՚ազատի ականջները քաշել տալէն։
Ակն - Ակն մատանւոյ. ակն աղբեր, ակն թոնիրի, զոր կը բանան հանդէպ դրան, յորմէ հողմ կ՚առնու թոնիր եւ կ՚արծարծի կրակն։
Ակնջկլայ - Ականջ կալնուլ. եթէ աւետիս մը տան, նախ ականջներէն կը բռնեն, մինչեւ բան մը խոստանայ, ապա ըսելիքը կ՚ըսեն։ Ուստի աւետաւորք նախ կը պահանջեն. «Ակնջկլէս ի՞նչ է» - ականջ կալնուլս ի՞նչ է։
Ակնջփորուկ - Փոքրիկ որդ մը՝ նման թրթուրի, որ ի դաշտի եւ ի պարտիզի բնակչաց ծանօթ է։ Մարդու ականջը կը մտնէ, որոյ վրայ ձէթ կաթեցնելով՝ կը մեռցնեն։ Մախաս պէօճէյի։
Ակուկայ - Թոնրի ական բերան կը դնեն՝ հողէ շինած‚ ի ձեւս Ո։
Ակռկել - Կռուել, արգիլուել, կանգ առնել։
Ակրաժաժիկ - Քիչ մը ուտելիք, որ հազիւ ակրաներ շարժէ։ Եւս՝ գործածեն զայս կաշառք բառին մէջ։
Ահա՜նջ - Ահա, ահա տես, եւս՝ իբր զարմացական նշան։
Աղուէս - Մշ. Հարսնածէն առաջ ընծաներ եւ ուտելիք ու խմելիք ղրկել փեսայէն հարսին տունը։
Աղուն - Ցորեն՝ ի ջրաղաց տարած աղալու համար։
Աղուր - Սայլի ուղի՝ երկրագործաց։
Աղօթրան - Արշալոյս, եւս՝ արեւելեան կողմն։
Ամբրոց - Ամրոցաձեւ շէնք գիւղացւոց ի թրիքէ, որոյ մէջ կը լեցնեն վառելու ցան, փթիր, պտտուր եւ այլն։
Ամիշկ - Խոտ կամ առոյտ, զոր միանգամ հնձելէն զկնի, կրկին կը ջրեն, կը բուսնի եւ կրկին կը հնձեն։
Ամռնուկ - Ամառային միրգ կամ այլ ինչ։
Անանա - Կնոջ անուն է, եւ իբր անանաս՝ անմահացուցիչ բոյս մի կամ խոտ։
Անանակ - Ծիրանի գօտի։ Գուցէ՝ Աղեղնակ։
Անբաղդի - Աշխարհական անձ‚ կարգաւոր չեղող։
Անգոթք - Ագահ։
Անդար հազար - Անթիւ անհամար։
Անեղ - Աղեղն նետ նետելուն, եւ աղեղն‚ որով բամբակ գզեն։
Անթոլկել - Արմունկով հրել կամ բռամբ նետել բան մը։
Անթրոց - Փայտ մը, որով թոնիրի կրակներ կը խառնեն։
Անձկուտոր - Նազելով քալող, ճօճացող։
Անղալատ - Անսխալ։ Եւս՝ չքնաղ, անարատ։ Եւս՝ անուն կանանց։
Անչամ - Անչափ։
Անտիւոր - Տան անտիւոր, կին, ամուսին։
Աշարայ - Նոր բուսած արտի կանանչը։
Աշնցան - Աշնանէ ցանուած ցորենները։
Աչիչ ուլնիկ - Կապոյտ ուլունք, զոր կարեն մանկանց զգեստուց վրայ, որպէսզի չար աչքէ ազատ մնայ։
Ապռկել - Յարձակում ընել բանիւ, նախատել, զորօրինակ՝ «Ապռկաւ Պօղոսի գլուխ»։
Ապռնեկ - Թռչուն մի փոքր, սեւագոյն։
Աջոջ մաջոջ - Գոգ մագոգ, կամ գաճաճ մաճաճ, որոյ նկատմամբ կ՚ըսեն թէ ազգ մի է մարդկան՝ մէկ թիզ հասակաւ, եւ թէ աշխարհիս վերջ մարդիկ այնքան կը պզտիկնան, որ ասղան ծակէն մտնեն-ելնեն ու ըսեն. «Փառք քեզ, Աստուած, ի՞նչ մեծ դարգահ է։ Եթէ այսպէս, Աջոջ Մաջոջներ հսկայք եւ տիտանք կը լինին»։
Առչկան - Րոք, որով բուրդ եւ բամբակ ոլորեն։
Առկող - Զառիկողմն։
Աստըւոր - Այս աշխարհ, երկրաւոր։
Ավա - Մշ. Նման, զորօրինակ. «Շան ավա կը հաջէ»։
Ավա՜ր - Խիստ մեծ, զարմաց, ձայնարկ, ։
Արապահ - Տանեաց շրջապատ՝ բարձր որմեր, իբրեւ պատնէշ կամ պարիսպ։
Արեւահաս - Արեւու ջերմով հասունցած խաղող։
Արեւերես - Արեգդէմ վայր։
Արեւպատ - Մշ. Արեւմուտ։
Արջաբլօ - Ուրուական, որոյ անունով մանուկներ կը վախցնեն։
Ափսաթաթիկ - Մանկան մը ձեռներուն վրայ իյնալով՝ չորքոտանւոյ ձագի մը պէս քալել, յափսիթերս։
Բաբօ - Բաբէ՜, իբր կոչական։
Բադիլ կամ Պատիլ - Մշ. Իյնալ։ Գուցէ իյնալու «բա՛դ» ձայնէն շինուած։
Բաժ - Հասակ, բօյը, երկայնութիւն։
Բալան բալան - Բարդ ի բարդ ծուխ, բոց, ամպ, փոշի եւ այլն։
Բալաք - Անասնոց խատուտիկն։ Եւս՝ բորոտութիւն։
Բան - Գործ։
Բանթողս - Գործաւորաց կամ մշակաց գործելէ դադարիլ։
Բանձրանց - Եկեղեցւոյ Ս. հաց, մասն։
Բաշ - Անասնոց ճակտի վրայ եղած ճերմակ նշան։ Եւս՝ ձիոց վզի վարս։
Բարդ - 30 խուրց մէկ բարդ է խոտոյ կամ ցորենոյ։
Բարկ - Խիստ, «բարկ քացախ, բարկ կրակ»։ Եւս՝ բարկացող մարդ։
Բերանսըվեր - ի վերայ երեսաց անկանիլ, ննջել կամ ձգել բան մի։
Բէճ - Ուս։ Ուրեմն բաճկոն՝ ուսերու վրայ ձգած հանդերձն է։
Բէր - Ոչխար կթելու տեղ եւ ժամն։ Բերք։
Բէրւոր - Կաթ կթողներ եւ կրողներ։
Բիցուկ - Մշ. Սատկած։ Բիցաւ. - սատկեցաւ։
Բլնթրեկ - Պոնդ, պոնդել, պոնդ հարկանել, ֆիսքէ վուրմաք։
Բղբղիկ - Մշ. Ջուր խմելու փառչ (կըլկըլ), որոյ կոկորդ նեղ եւ ծակ-ծակ է, խմելու ատեն «բըղ բըղ» ձայն կ՚ածէ։
Բղիկ - Մշ. Փոքրիկ աման հողէ, որոյ մէջ եղ, կաթ, մածուն եւ այլն կը լցեն։
Բղող - Խնկան կամ խէժի մեծ կտոր։
Բոթնոց - Պողպատէ կամ կաշիէ շինած, որ կ՚անցունեն ի բոյթ մատն։
Բոլոնթրէզ - Բարձրացեալ բոց։
Բոնկալ - Այն հաւկիթ, զոր միշտ կը դնեն հաւուն բոյնը, որոյ վրայ նստելով՝ հաւն ձու կ՚ածէ։
Բուլ - բոյլ. Խումբ ծառոց, պրակ, յոգնակին է՝ բլեր։
Բուջ - Մշ. Գուլպայ, չօրապ։
Բռալ - Կովու ձայն, բառաչել։
Բռան - Խոշոր եւ ծեր կատու, կցորդ կը հնչեն բռան կատու։
Բռնատուն - Բանդ, արգելանոց։
Բռուածք - Թուրշու։
Բրդուճ - Պատառ։
Բրչամ - Կնկան կամ այր մարդոյ երկայն հեր գլխոյ։ Եւս՝ անասնոց բաշ։
Բրոր - Պղտոր։
Բօլօճ - Միջատ։
Բօկ - Կոկորդ։
Բօտ - Բոտ. Որդնակեր‚ բոտացեալ‚ փուտ։
Բօրանի - Տեսակ մը կերակուր։
Գաբանակ - Հովուի պարեգօտ թաղիքէ շինուած, որ կը ծածկէ գլխէն մինչ յոտսն, որ եւ կը ծառայէ փոխանակ անկողնոյ եւ վերմակի։
Գալ - Գալարումն կամ հիւսուածք բանջարեղինաց ի չորացուցանել։
Գալար - Սանճի, «Փորս կը գալարի», սանճի ունիմ։
Գահ - Պահ, ժամանակ։
Գայ որ - Մշ. Իբրեւ մակբայ՝ քանի որ, որովհետեւ։
Գզիր - Գեղի պաշտօնեայ, որ գեղապետի հրամանը գիւղացւոց կը հաղորդէ եւ կը գործադրէ։
Գէլվազ - Արեւելեան հիւսիսէն փչած սառն հողմ։
Գիլ - Տեսակ մը կակուղ քար։
Գլխաւոր - Էրիկ։ Կին այս անունը կուտայ իւր էրկան։
Գլուլ - Սիսեռի մէկ տեսակն։
Գոգնոց - Կանանց եւ մանկանց հանդերձի մաս մի, միակտոր, զոր կապեն պարանոցէն եւ մէջքէն, որ կ՚երկարի մինչ յերեսս ոտից, իսկ մշեցիք եւ Կարնեցիք մէջքէն ի վայր մէկ մասն կ՚ընեն, մէկ մասն ալ մէջքէն միչեւ վիզ, զոր «սրտանոց» կ՚անուանեն։
Գոզ - Ընկոյզ, ջոզ, ջաւուզ։
Գոլ - Տաքութիւն, գոլորշիք։
Գոմբ - Բռնցի հարուած։
Գորտան գդէլ - Ջրային մանր ժժմունք։
Գուզ անել - Անշարժ եւ անշշունչ դարանել, լռելեայն թագչիլ։
Գունդ - Որեւիցէ կլոր բան, կծիկ, խմորի գունդ։
Գուտիկ - Վարդապետի եւ տէրտէրի գլխարկ՝ սեւ բուրդէ հիւսուած։
Գռգռալ - Որոտումն ամպոց։
Գռեխ - Թարախ վիրաց։
Գրկափակ - Դրան ետեւ ձգուած երկաթէ կամ փայտէ նիգ՝ իբրեւ փակ։
Գրտնակ - Կլոր եւ ողորկ փայտ, զոր‚ գլորելով խմորի գունդերուն վրայ, կը բանան, լաւաշ հաց կը շինեն։ Օխլաւու։
Գօ - գօսկօ. գոհանչ. – Ահա։
Գօռ - Գերեզման քրիստոնեայ չեղող անձանց։
Գօտիկ - Պսակաձեւ պաճուճեալ փայտ, զոր կանայք ի գլուխ դնեն եւ վրայէն զարդեր կը կապեն։
Դայ - Հոս, հոն, հոդ։
Դաշ - Կանխաւ, յառաջուց։
Դարդար - Օր օր։
Դարման - Ցաւոց դեղ։ Եւս՝ պարէն անասնոց։
Դեղդիր - Աչքը դեղ կամ ծարուր քաշելու համար փոքր ոսկոր մի կամ փայտ։
Դըղէզ - Խայթոցաւոր բզէզ, կամ իշամեղու։
Դընկ - Սանդ ծեծելու համար կոթով փայտ մը։
Դըմփիկ - Փոքր մինտէր։
Դըրըմփ - Իյնալու ձայն, զորօրինակ ասեն. «Դրմփաց գետին, դրմփոց եղաւ, տեսէք ի՞նչ ինկաւ» եւ այլն։
Դըքա - Մշ. Հողէ կամ փայտէ շինած նստելու տեղ, իբր բազմոց։
Դիր - Ցորեն ցանելու կերպ մի է‚ որոյ արտը առու-առու կը վարեն եւ միայն փոսերու մէջ կը ցանեն։ Եւս՝ իբրեւ մակբայ՝ հեղ‚ անգամ, «եօթն դիր»՝ եօթն անգամ։ Եւս՝ կտաւատ ձիթահան բերելուն ձէթ հանելու համար՝ չափ մի է։
Դլուզ - Բեկեալ անօթ խեցեղէն։ Եւս՝ փոքրիկ բղուղ։
Դնդեղ - Ալիք ծովու կամ գետոյ։
Դնդղկտալ - Ծանր այլ միշտ շարժիլ, դանդաղել։
Դող տաքցոց - Տենդ։
Դոր - Ուր։
Դուր - Փայտ ծակելու համար երկաթէ գործիք։ Եւս՝ «դուր կուգայ, դուր չի գար», կ՚նշանակէ՝ Ախորժակ ունիմ կամ չունիմ։
Դրուց - Հանդիսի համար պահուած զգեստ. դրուց հալաւ։
Դօլ - Դոյլ՝ կաշիէ շինած, ջրհորներ եւ աղբիւրներու ականներ հորդելուն՝ կաւերը դօլի մէջ կը լցեն, կը քաշեն վեր։
Դօղիկ - Սիմիթի ձեւով եփած հաց։ Եւս՝ անասնոց պարանոցի շուրջ եղած սպիտակ գոյն շրջանակաձեւ։
Դօր - Կարգ, սրայ։ Պահ. «դօրէդօր», ժամէժամ։
Եբ - Երբ։
Եզանշռիկ - ^^^^^^^^ Այս օրինակ նկար կամ դերձանով բանուածք։
Ել - Մշ. Ելք‚ զառիվեր, եօխուշ։
Եղա - Տարր‚ նիւթ։
Եղահալ - Պղնձէ աման մը՝ եղ հալելու։
Եղերով - Լեռան մը անուն ի Ռշտունիս։
Եղնիկ - Եղջերու, կէյիկ։ Եւս՝ փաղաքշելի, քնքոյշ, սիրուն։
Եղունիկ - Աղաւնի։ Եւս՝ անուն կանանց։
Եմ - Իմ։
Եռ - Գիծ։ Եւս՝ եռացումն։ Եռալ՝ եփիլ, եւս՝ զեռալ մրջմանց, բազմութիւն մարդոց եւ այլն։
Եռքոր - Եռալ, քերուիլ մարմնոյ, բոր, բորոտութիւն։
Երդիս - Տան առիքին կամ ձեղունին վրայ եղած լուսամուտն։
Երեսբաց - Տան շէնքի այն մասը, որոյ երեք կողմը պատ կայ, եւ վրան ծածկած, բայց մէկ կողմը բաց է եւ ճաղերով պատած, ուր կը նստին ի զբօսանս, իբրեւ պատշգամ։
Զատ - Մշ. Մշակաց կամ գործաւորաց ղրկելիք հաց եւ կեր։ Եւս՝ իր։ Եւս՝ իբր կերակուր։ Եւս՝ հեռի։
Զատիկ - Ճանճի մեծութեամբ կարմրագոյն միջատ՝ անթեւ, որ կ՚երեւայ Զատկի օրերը։ Եւս՝ Ս. Զատկի տօն։ Եւս՝ Ս. Ծննդեան տօնը, զոր անուանեն՝ Պզտիկ Զատիկ։
Զատւոր - Մշ. Մշակաց կամ գործաւորաց կերակուր տարող։
Զըղզըղուն - Իբր զուտ եւ մեղմ հոսող ջուր եւ զեփիւռ, «զըղզըղուն քամի. զըղզըղուն ջուր»։
Զըղզիկ - Հողէ ամանի կոտրուած մանր կտորներ։
Զըմփ զըմփ - Իբր արձագանք ձայնի։
Զըպուն - Հանդերձ, պարեգօտ, էնթարի։
Զըրընկոց - Մետաղի ձայն։
Զուլալ - Ջինջ «զուլալ ջուր, զուլալ ձէթ, զուլալ գինի» եւ այլն։
Է՜ - Զարմացք եւ ձանձրոյթ կը նշանակէ։ Եւս՝ հերիք է։
Էլ - Իբր մակբայ՝ «եւս» կը նշանակէ։ Եւս՝ այլ, ուրիշ։ Եւս՝ քրդերու ցեղ կամ տոհմ, որոց գլխաւորքն ալ կ՚ըսուին Էլ աղասի։
Էլմ՚ - Դարձեալ, վերստին։
Էլուկ - Նոր բողբոջ ծառոց։
Էմ՚ լէ - Մշ. Դարձեալ, վերստին։
Էդա սկընայ - Այդպէս‚ այդգունակ։
Էնա սկընայ - Այնպէս, այնգունակ։
Էսա սկընայ - Այսպէս, այսգունակ։ Երբեմն եւս միայն «ըսկընայ» կ՚արտասանեն։
Էս - էսա. – Սա, սոյն։
Էդ - էդա. – Դա, դոյն։
Էն - էնա. – Նա, նոյն։
Էծու պտուկ - Այծու պտուկի ձեւ ունեցող տեսակ մը խաղող է։
Էջ - Այն գինին‚ որ առանց ճմլելու ինքնին կը քամուի հնձանի մէջ դիզուած խաղողէն, եւ որ պատուական է յոյժ։
Էն գահն ինե - Նոյն պահուն, մէկէն մէկ, անմիջապէս։
Էսան - Յեսան, զոր մշեցիք անուանեն՝ Լէսան։
Էսկանդար - Այսքան։
Էսմլայ - Մշ. Այսպէս։
Էր - Այր, քարայր։
Էրէթիկ - Տեսակ մը վէրք է, որ կը գոյանայ մանկանց շրթանց եւ երեսանց վրայ։
Էրկանք - Աղօրիք, զոր ձեռքով կը դարձնեն։
Էրկէն - Երկայն։
Էրկնունիկ - Երկայնկեկ, սիվրի։
Էրուն - Արիւն։
Ընչկլի - Մշ. Մինչեւ։
Ըսկընէմ - Այսքան։
Ըսկի - Երբէք, եւ ոչ իսկ։
Ըսկուն - Այնպէս, այսգոյն, այնգոյն։
Ըստայ - Այստեղ։
Թաթ - Գուլպայ։
Թաթպան - Ձեռնոց‚ էլտիվան‚ զոր մշեցիք «թաթնոց» կոչեն։
Թալել - Նետել։
Թանխոռք - Թոյլ գործուած կտաւէ կամ շալէ տօպրակ, որոյ մէջ մածուն կամ թան կը լցեն, եւ քարի տակ դնելով՝ ջուրը կը քամուի։
Թանհատ - Մշ. Մածնաթանին քամուած‚ պինդ մասն, զոր վանցիք «պինդ թան» անուանեն։
Թանհուս - Թանով խառն եփուած ճաշ։
Թաշկել - Մշ. Հոգնիլ, կասիլ։
Թառմայ - Տախտակաշէն վերնատուն ի տունս, եւ տեղի կանանց յեկեղեցիս։
Թարթափ - Աչաց կոպերու վրայ եղած մազ։
Թափթափայ - Թոնիրի մէջ եփած հաց՝ ի ձեւ կլոր նկանակի, թանձր տափարակ։
Թէրմաշ - Իբր հեգնութեան անէծք եւ հայհոյանք ի գործ կ՚ածեն։
Թըթու - (լահանայ թուռշուսու). Եւս՝ թթու համ։ Եւս՝ աղի ջրով, խմորով կամ քացախով ջուր դրած բանջարեղէններ։
Թըրթըփալ - Երբ հաւ մը կամ անասուն մը մորթեն, գլուխ կտրելէն ետքը ըրած շարժման կ՚ըսեն թըրթըփալ։
Թթուց - Հաւու կոկորդ, ուր զետեղէ պահէ կերած կուտն։
Թնթոց - Հարիսայ կամ ճաշ խառնելու եւ հարկանելու փայտն։
Թնթուխ - Փափուկ։
Թոլկող - Թոյլ կող, յանթատակի եղած կողի ոսկորներուն մէջտեղը, որուն «հոգեդուռ» ալ կ՚ըսեն։
Թոլ փէշ - Թափթփած, դանդաղ‚ անհոգ մարդ։
Թռթռնեկ - Թիթեռնիկ։ Եւս՝ խելքը թեթեւ մարդ։
Թօրթ - Դիրդ գինւոյ, եւ այլն։
Թօրուան շուրթն։ Թոնիրի շուրթն, որոյ վրան ծեփուած, այլ ներքեւ պարապ կը մնայ, խուզարկութենէ իր մը թագուցանելու համար, այնտեղ կը պահեն, վրան կը հողեն։
Ժաժիկ - Իւղը հանուած մածուն, որ նման է թուլումի պանիրին։ Վանցիք հոտաւէտ բանջարներ կը խառնեն հետ, կ՚ուտեն։
Ժաժկ - Շարժ, երկրաշարժ։
Ժանգռ - Ժանգ։
Ժիր - Առողջ։ Իսկ Մշ. ուժով։
Ժղլել - Մշ. Խօսելով ժամանակ անցընել։
Իբե - Եբեր, բերաւ։
Իգի - Այգի։
Իլիկ - Մետաղեայ իլիկ, որով դերձան ոլորեն։ Եւս՝ ոսկերաց մէջ եղած ուղն, ծուծն։
Իլին - Լի, լցուն։
Իմալ - Մշ. Ինչպէս։
Իմկընի - Աննշան բառ՝ իբրեւ ծօ՛, բարկացած կամ հայհոյած ժամանակ գործ կ՚ածեն։
Ինե - ՚Ի ներքոյ, ի մէջ։
Ինկաւոր - Լուսնոտ, կամ դիւահար, որ փրփրի եւ անկանի։
Ինոր - Իդոր. Իսոր. – Անոր, ադոր, ասոր։
Ինչխ - Ինչպէս։
Ինքն ինքն - Անձամբ անձին։
Իշել - Մշ. Նայել‚ դիտել։ Կարնեցիք՝ աշել (որ է աչել)։
Իշունց - Յիշոց, հայհոյանք։
Իսկի - Ըսկի, երբէք, ոչինչ։
Իտին դիր - Իտին դրին. – Յետոյ‚ ամէնէն վերջ։
Իրե - Եկաւ։
Իրիկ - Այր, էրիկ։
Իրիշկել - նայել, դիտել։
Լախ - Փուտ. «լախ ձուն», փտած հաւկիթ։
Լաճ - Զաւակ, մանչ։
Լամէզ - Սոսկ ջրով ու ալիւրով եփած կերակուր։
Լամուկ - Քրդու կամ տաճկի տղայ։
Լարան - Հաստ թել՝ մազէ կամ կանեփէ։
Լաւօ - Մշ. Իբր՝ ա՛յ օղուլ։
Լեխել - Մանրել, փշրել։
Լեխրտել - Մանրել, փշրել։
Լըփ - Ափ։
Լըփլըփել - Լափլիզել։
Լղկել - Ջրաթաթախ լինել։
Լուլախ - Կարկտախառն անձրեւ։
Լպզորել - Իյնալով՝ մարմնոյն կաշին քերթիլ։
Լպզտրալ - Ոտքը սահիլ, սառոյցի վրայէն կամ քարի կամ ցեխի վրայ կոխելէն, եւ այլն։
Լպզտրուկ - Լկրտած, չամչցող, իբր լպզտրեալ երես։
Լօլիկ - Մշ. Փոքր նկանակ հաց, թայինի հաց։
Լօշ - Բարակ բացուած հաց, լաւաշ։
Լօպկել - Մերկացնել, կողոպտել։
Խանձրահամ - Այրած կերակուր։
Խանձրահոտ - Խանձի հոտ։
Խանձրիլ - Բուրդ խանձիլ, լաթ այրիլ, կամ մարդու, անասնոյ մազերուն այրիլ։
Խաչերկաթ - Երեք թեւէն խաչաձեւ երկաթ‚ զոր դնեն թոնիրի վրան թոնիր վառած ատեն. եւ ասոր վրայ կը դնեն կերակուրի պուտուկ կամ սան՝ եփելու կամ տաքցնելու համար։
Խեմ - Հայիմ, նայիմ։
Խեչ - Մշ. Քով‚ կուշտ։
Խեռնիկ - Մէկ տարեկան հորթ, իբր հերուընեկ։ Ամիկ։
Խզուզ - Կալի տակ մնացած‚ կեղեւ չհանուած ցորեն։
Խէրօ - Աղուական բառ՝ յատկացեալ վասն մանկանց։ Իբր՝ սիրուն զաւակս։ Եւս՝ մարդու անուն։
Խըյ - Մշ. Միթէ։
Խըռ - Մանկանց խաղ մի է, որ‚ իրարու ետեւէ վազելով‚ ձեռք պիտի դպցնեն փախչողին։
Խըռնու - Իբր՝ ճարտար։
Խիլ - Շուղ, չէօփ։
Խուռում - Հնձուած‚ այլ դեռ չկապուած խուրձ խոտոյ, ցորենոյ եւ այլն։
Խուս - Ալիւրէ եփած ճաշ։
Խուցկուլուլու - Երաշտ օրերը փայտ մը կը պատատեն լաթերով եւ փողոցէ փողոց շրջեցնելով ջուր կը թափեն վրան, որպէսզի անձրեւ տեղայ։
Խշտել - Խթել, մշդել։
Խռծիկ - Պէպէք մանկանց։
Խօ - Իբր մասնիկ բառից‚ այլ նշանակութեամբ՝ իբր ձայնարկութիւն, զորօրինակ. «Դու խօ՛ մարդ ես, ես խօ՛ տղայ չեմ» եւ այլն։
Խօրօտ - Սիրուն, գեղեցիկ, բարւոք։
Ծանտրմակ - Չուանի վրայ շինուած ննջարան մանկանց՝ իբր օրօրոց։
Ծառզարդար - Ծաղկազարդի տօն, ծառոց զարդարուիլ։
Ծէրվէրիկ - Ոտից մատներու ծայրով քալող, ձեռաց մատերու ծայրերով բան բանող, իբր փինթարի։
Ծին - Երեսի վրայ եղած սեւ ծին, պէնկ։
Ծռթավարիկ - Խենդօրէն, յիմարաբար։
Ծռծակ - Ջրանցք, ջրի ծակ, ջուր անցնելու խողովակ։
Ծուռ - Խենդ‚ յիմար։
Կազալ - Ծառի չորցած տերեւ։
Կաթալիկ - Կաթ լեցնելու հողէ աման։ Եւս՝ իբր կիսակարաս։
Կաթիկ - Լերդացաւ, դալաք։
Կաժ - Մանած թել, որ իլիկի վրայէն կ՚անցունեն վելակի վրան։
Կալատիզ - Կալոտի կամ կալ ըրող եզներ։
Կալմազտ - Ցորենոյ կամ այլ արմտեաց կալ եղածէն՝ մշակաց, աղքատաց, անցորդաց եւ այլն, մասն մասն ձրի բաժնել, իբր կալ մասն։
Կալանել - Սխալիլ։
Կանանչ մատոտ - Կանանչագոյն մեծ մողէզ. քէրթէնքէլէ։
Կանափըտիկ - Թուխ դեղնագոյն խատուտիկ մորթ կատուի։
Կանգալ - Պտըտել, շրջել, զբօսնուլ։
Կանգռել - Մշ. Յամառիլ կամ արգիլուիլ կենալ։
Կանդ կլուզ - Մանրիկ մանկտիք։
Կանել - Մանել, դերձան կամ չուան մանել։
Կատար - Ագլօրի գագաթան վրայի միսը։
Կատիկ - Միս չուտելու օր եւ ուխտ, երբ միայն կաթնեղէն եւ ձկնեղէն եւ հաւկիթ կ՚ուտեն։
Կեռ - Չէնգէլ։
Կեռիկ - Ներքին ծնօտ, չէնէ։
Կեր - Կերակուր։
Կըզուել - Կորանալ, քամակ ծռել ի վայր։
Կթխայ - Գինւոյ կամ օղիի բաժակ, գաւաթ։
Կիտուր - Մշ. Մարախ, որ ցորեն եւ կանանչեղէն կը կտրէ։
Կիք - Ամուր, պինդ։
Կլօճ - Անխմոր հաց. եւս՝ իբր յատուկ այն հացը, զոր ջաղացքի մէջ կ՚եփեն։
Կողինձ - Կորիզ, սալորի, ծիրանի‚ դամոնի, դեղձի եւ այլն։
Կողուանք - Անկողինք, եաթախ եօրղան։
Կճայ - Տաճկի կամ քրդու աղջիկ‚ կնիկ։
Կճօ - Աղուական կոչումն փոքրիկ աղջկանց, իբր ըսել «սիրուն աղջիկս»։
Կոլ - Իբր նախատական բառ, չօռ։
Կովծըծուկ - Մշ. Տե՛ս Կանանչ մատոտ։
Կովիկ - Ձագար։
Կոր բու - Գիշերահաւ. Եւս՝ բու, վայղուշ։
Կուզ - Սմսար կենդանին։ Եւս՝ սապատող։
Կուլուլի - Խիստ հազ, կապուտ հազ։
Կունք մը - Իբր՝ պահ մը, «կունք մ՚առնել»՝ պահ մը քնանալ։
Կուռիկ - Փոքրիկ քասայ՝ հողէ շինուած։
Կուռօ - Քուրդի տղայ։
Կուց - Երկու ձեռաց ափերուն մէջ լցուած՝ իբր չափ։
Կպուցել - Կպցունել, փակցունել։ Եւս՝ ճրագ կամ կրակ վառել, լուցանել։
Կռեթ - Չորցած հողի կոշտ մը։
Կռիկ - Ագռաւ։
Կռչալ - Երակաց կոտրտուելուն, կամ չոր բանի մը ջարդուելուն ձայնը։
Կտէլ - Դգալ։
Կտոր կտոր - Նազանօք խօսող, շարժող, քալող, եւ այլն։
Կտրոց - Մանկանց իրարու ետեւ վազելու խաղ մը։
Կտիկ - Կտիկ ընել‚ խտղտեցնել։ Եւս՝ պստիկ այծ։
Կրկչալ - Կարկաչել՝ անծեղ թռչնոյն։
Կօլօտ - Կարճ, կարճահասակ։
Կօռ - Ձեռքի ցուպ, որոյ վերի ծայրն կորացուցած են։ Եւս՝ որեւիցէ կոր ինչ։
Կօռտիկ - Հագուստ է՝ նման սաքօյի, բայց անթեւ։
Կօտ - Գլխուն գանգ։ Եւս՝ ցորենի չափ։ Եւս՝ փայտէ աման։
Հազար թերթիկ - Ստամոքս։
Հակառ - Հակառակ, ըստ –՝ խակառ։
Հաղմ՚ լէ - Մշ. Հեղ մի եւս, միւսանգամ։
Հանգ - Հանգիստ։ Եւս՝ շնչառութիւն, ասեն «հանգս կտրաւ», որ է՝ շունչս հատաւ։
Հանգռել - Մշ. Շունչ կտրիլ։
Հատբուտ - Աշնանէ ցանուած ցորեան, որ արտի ծոց հողին տակ կը ծածկուի եւ գարնան կը բուսնի։
Հատնել - Մեռնել, զոր ի գործ ածեն հայ չեղող ազգաց նկատմամբ եւ անասնոց մեռնելուն։
Հարսնառ - Մշ. Հարսնածուք, հարսնածութիւն։
Հետ հետուն - Ետ ընդ ետ, անմիջապէս։
Հերուընեկ - Մէկ տարեկան որթիկ, որ եւ կոչի հերնեկ. ըստ վանեցւոց հնչմանց՝ խեռնիկ։ Ամիկ։
Հէռի - Այծ վարելու կոչումն։
Հըմալ - Մշ. Այնպէս։
Հըմլայ - Մշ. Այսպէս։
Հըմկայ - Մշ. Հիմակ, այժմ։
Հինգ աղբէր - Այլաբանօրէն՝ ձեռաց հինգ մատ, կամ ապտակ։
Հլոտել - Մշ. Հրել, մղել, գլորել։
Հով - Հովանի։
Հուր ի հրեղէն - Հրեղէն էակ։ Եւս՝ չքնաղ, գործածեն աղջկանց կամ կանանց գեղեցկութիւնը գովելուն, զոր հնչեն «խուռնի խրեղէն», եւ «խուռիկ» անուն է կնոջ, նոյնպէս եւ «խրեղէն»։
Հտրաց - Հետ իրերաց, ընդ իրեարս, միատեղ։
Հօն - Իբր՝ հուն, արտ հնձողներ մասն-մասն կը բաժանեն հունձ եւ իւրաքանչիւր մասին բաժանումն կը կոչեն հոն կամ հօն։
Հօնած - Հուն բացող, հնձողներէն մին‚ որ ամէնէն արագաձեռն է եւ ամէնէն առաջ կ՚ընթանայ, եւ որ երկրորդ մը եւս ունի իրեն, որ կոչի հօնածաղբէր։
Հօրի՞ - Մշ. Ինչո՞ւ, է՞ր իմ, հէ՞ր իմ։
Ձարձրուիլ - Թել թել լինել, կտրտուիլ, փտտիլ։
Ձէթ - Մանր։ Ասեն «ձէթ պէտ», որ է փոքր եւ մեծ։ Մենք գրեցինք նաեւ՝ «ձետ պետ», իբր պոչ եւ գլուխ, փոխանակ՝ կրտսեր եւ աւագ ասելու, կամ՝ ճետ եւ պետ։
Ձիթհաց - Գործարան կամ տուն, ուր մեծագերան մեքենայով ճմլելով կտաւատը՝ ձէթ հանեն, պէզիրհանէ։
Ձմէթք - Աչքի այն տեսակ ցաւ, որ‚ ձիւնի վրայ արեւ ժամանակ նայելով‚ կ՚արտասուի եւ կը կսկծայ։
Ձմրկտալ - Ձգտել, կէրիլմէք։
Ձմրուկ - Չոր խեցի՝ ջրային ժժմանց, մանկալայ թաշի, զոր կախեն օրօրոցի գերանէն, եւ մանուկը իր թաթիկներով կը խառնէ զայն, անոր չըխկչըխկոց ձայնով կը զուարճանայ։ Կանայք կարծեն թէ՝ զօրութիւն ունի այս, որ տղաքները ազատ կը պահէ ձմրկտալէ եւ ձմրկտալը՝ դիւային կը համարին (Տես եւ Եզնիկն, գիրք Բ. ԺԹ. )։
Ղորդ‚ Ղորդման - Իրաւ, ստոյգ։
Ճակտնոց - Դրան վերին սեամ, բարաւոր։ Եւս՝ զարդ ինչ ի ճակատս կանանց։ Եւս՝ ձիոց կամ եզանց ճակտէն կախած կաշիէ կամ թելէ հիւսուած ծոպեր, ճանճերէ պատսպարուելու համար։
Ճան - Վէգ‚ զոր հանեն կենդանեաց ոտից բարձերէն եւ խաղ կ՚ընեն։
Ճանկ - Մագիլ գազանաց։ Եւս՝ ափ մի, ափով լի, իբր չափ։
Ճարընկան - Մշ. Մուրացիկ, աղքատ։
Ճէլօյ - Ազգ ինչ քրդաց, որոց թաղեայ գլխարկը բարձր է ի ձեւ եպիսկոպոսական ճղլակ թագի եւ զգեստուց թեւերու դրօշակ երկար՝ մինչեւ գետինը կախուած։
Ճըլլեկ - Մանր կլոր հատիկ դառն, որ իբրեւ որոմն գոյանայ ցորենւոյ հետ։
Ճիժ - Մատղաշ մանուկ։
Ճիտ - Ճիտ հանել։ Նախատինք։
Ճլոր - Փոքրիկ պուտուկ, հողէ պոյտ։
Ճլտուզ - Փոքրիկ կամ ազազուն։
Ճխդել - Ամրացնել, պնդել։ Եւս՝ հրել։
Ճկիկ - Դրան վրայի երկաթ, որով բաղխեն զդուռն։
Ճղլակ - Երկճղի, չաթալ։
Ճղլակ թագ - Եպիսկոպոսական թագ, որ ասի «չաթալ թագ»։
Ճղլավզիկ - Մանուկներ լուացած ժամանակ՝ ճիտէն կը վերցնեն քանիցս, որպէսզի ջիլերը ձգուին։ Այս արարողութիւն ճղլավզիկ կը կոչեն։
Ճղօր - Սալընճախ։
Ճոչ - Մեծ։
Ճոչիկ - Մշ. Մեծ մայր, հօր մայր, ըստ վանցւոց՝ ճոչ մամա։
Ճութ - Ողկոյզ կամ ինչեւիցէ ողկուզաձեւ իր։
Ճպոթ - Դալար փայտ, վարոց, որով զմարդ պատուհասեն ծեծելով եւ զանասունս վարեն։
Ճվալ - Ճվճվալ։
Ճրագ - Հողէ շինած ճրագ, որոյ մէջ պատրոյգ կը դնեն եւ ձէթ ածեն, վառեն։ Ճրագի տակ ուրիշ հողէ փոքր աման մի եւս կայ‚ զոր ջահ ասեն, եւ երեքոտնէն փայտաշէն ճրագակալ կայ, որ բարձր շինուած է եւ վրան քանի մը տեղ տախտակ անցուցած են՝ ճրագները վրան դնելու համար։
Մա‚ Մամա - Մայր։
Մազրակայ - Է այն, որոյ վրայ լօշ հացի խմորն առնելով՝ թրեն ի կողն թոնիրին։
Մաթրաթ - Մեծ քասայ, կերակուրի աման։
Մաժել - Ձեռքով շոյել, շօշափել, շփել։
Մալուլ - Տխուր։
Մակատուզ - Սայլանկօզ։
Մանգզոն - Մշ. Մանգաղ։
Մանել - Թել կամ չուան ոլորել։ Իսկ Մշ. ՝ ձգիլ, վայր անկանիլ։
Մաշկ - Թռչնոց կաշի կամ բարակ կաշի։
Մռութ - Բերնի ստորին շուրթն։ Եւս՝ տխուր։ «Մռութ կախել»՝ տխրիլ։
Մաս - Բառ նուիրական, յոր երդնուն, իբր Ս. Հաղորդութիւն։ Մաս առնուլ, Սրբութիւն առնուլ։
Մաստրոն - Կարագ եւ պինդ թան իրար խառնած, ուտեստ։
Մարէ - Մայրիկ։
Մէզար - Շալէ գործուած պողչայ։ Բանջար կը լեցնեն մէջ եւ գործի ատեն ի գոգ կը կապեն։
Մէզել - Մտածել, խոկալ։
Մէջկապ - Գօտի։
Մէրօ - Աղուական կոչումն փոքր աղջկանց։
Միջան - Անկողնու մէջ լեցուած բուրդ։
Մլել - Խոթել։
Մլշկել - Մղել, հրել։
Մկայ - Հիմա, այժմ։
Մղլել - Մշ. Ոչխարաց հօտին տեղ մը մակաղել։ Նմանութեամբ՝ մարդոց բազմութեան եւս գործ կ՚ածեն։
Մշել - Լաթեղինաց այրիլ, մշահոտ՝ լաթ այրելու հոտ։
Մոն - Գէշ, չար, զորօրինակ ասեն. «մոն բան», «մոն մարդ» եւ այլն։
Մոնթ - Վանքի տիրացու, կամ վարդապետի փոքրաւոր։
Մրկել - Կրակի կամ արեւու տաքութենէն խանձիլ, էրել։
Մօզ - Խածանող ճանճ։
Մօզիկ - Արու հորթ։
Մօլօզ - Անտաշ քար։
Մօռ - Մօր, չամուռ։
Յամալիք - Մեծ կուժ, ջուր կրելու մեծ աման։
Յէր - Այր, մաղարայ։
Յունթ - Անթատակ, ընդ անթով։
Յօլ - Խաղ ինչ մանկանց։
Նակահտան - Նակաստան եւս ասեն, յանկարծ։
Նմուշ - Կերպարան։ Եւս՝ նման։ Եւս՝ հետք։
Նշանց - Ցոյց։ Նշանց տալ, ցոյց տալ։
Նուկանոց - Չափ գինւոյ, կամ ձէթի, 200 տիրէմի։
Շապկել - Բազմութեամբ շրջապատել։
Շեղբ - Շեղբիկ. – Պարտիզպանաց երկաթէ գործիք մը՝ խոտեր խլելու։
Շեփ - Խարազանի ծայր կապած բարակ կաշի։
Շէնք - Մեծ քայլ, շէնքել՝ առանց կոխելու վրայէն անցնիլ։ Ըստ Մշ. ՝ շէկ։
Շլկտար - Ուժեղ բեռնակիր։
Շնիկ - Մշ. Չափ ցորենոյ եւ այլ արմտեաց։
Շոգ - Տաք, տապ արեւու։
Շոգելք - Շոգի։
Շուշտակ - Կանանց գլխու վրայ ձգելու լաթ, իբր զարդ։
Շուշտեմ - Չգիտեմ, տարակոյս ունիմ։
Շուռ տալ - Թէրս կողմ դարձնել, կամ տակը վրայ ընել, «շռջել» եւս ասեն։
Շռադ - Ճարտար։
Շրջոնք - Որեւիցէ իրի մը թէրս կողմն։
Շրտել - Աչքի յառումն, անթարթ հայեացք։
Ոժ - Ուժ։
Ողեայ - Փորձութիւն։
Ողմել - Մշ. Ընկողմնել յորմն կամ ի ծառն եւ այլն։
Ոռազատիկ - Յետս-յետս երթալ, կամ ոռի վրայ սահելով ընթանալ։
Ոստին - Անջրդի վայր կամ ցամաքային։
Ուզնկայ - Մշ. Աղջիկ նշանելու խօսելու գնալ։
Ուլնիկ - Ուլունք։
Ուշք - Ուշ, յիշողութիւն։ «Ուշքս գնաց»՝ խելքս դարձաւ։
Ուտիչ - Մշ. Տեղի, ուր ճարակ կամ խոտ արկանեն ոչխարաց ուտելու ի ձմերայնի։
Չախչախ - Ջաղացքի քարի վրայ հաստատուած փայտ, որ քարի դարձած ատեն «չախ չախ» ձայն կը հանէ։
Չանչ - Չանչ խաղողի, տանձի, խնծորի եւ այլն, մրգեղինաց կուտեր եւ կուտեր շրջապատող մասն, որ չուտուիր։
Չարոց - Սատանայական։
Չըբեր - Ամուլ կին։
Չընկուր - Փոքրիկ սազ, ջութակ։
Չըտես - Բան չիմացող, կօրմէմիշ։
Չիր - Չորցուցած մրգեղէն։
Չորթան - Չորցուցած պինդ թան։
Չոք - Ծնկներ։ Չոքել՝ ծնկածալ նստել։
Չում - Մինչեւ։ Չուր՝ եւս ասեն։
Պագազրել - Բարկանալ, զայրանալ։
Պալ - Քարերու մեծամեծ կտորներ։
Պաղել - Մեռնել՝ քրդաց կամ տաճկաց։
Պապաճիկ - Փոքր դիրքով եփած հաց։
Պառեկ - Մշ. Կռնակ։
Պառիկոն - Իբր՝ որմ, «պատ պառիկոն»։
Պառվու ճուտեր - Մշ. Սայլանկօզ։
Պատել - Մշ. Իյնալ։ Եւս՝ «արեւ պատաւ»՝ արեւ մարը մտաւ։
Պատրուս - Պատուաստ։
Պարագած - Կարօտ ըմպելեաց կամ մրգեղինաց, պապակեալ։
Պէտ - Խոշոր, մեծ։
Պիժ - «Ճիժ պիժ», մանր մանկտիք։
Պինդ - Է այն լաթ, որով պատատեն եւ պնդեն զմանուկն յօրօրոցի կամ ի խանձարրի։
Պլուզ - Փոքրիկ մարդ, կամ մանուկ։
Պնտուկ - Ֆընտըգ, կաղին։
Պշալ - Պշնուլ։
Պոզիկ - Ջրկիճի ձեւով հողէ շինուած աման ջրոյ եւ գինւոյ։
Պուճուճակ - Ծոծրակ։
Պռկօշ - Թանձրաշուրթն։ Եւս՝ տեսակ մի տանձ։
Պսմամա - Հօրեղբօր կին։
Պսպղուն - Փայլփլուն։
Պտղունց - Բոյթին, ցուցամատին եւ միջամատին ծայրերուն միացումն կամ անոնցմով բան մը առնուլ։ Եւս՝ բուռն։
Պտըտուր - Կղկղանք խաշանց։
Պօլօճիկ - Երիկամունք։
Պօղօջակ - Պղպջակ, պօղօջկել՝ պղպջել։
Ջամուկ - Կցեալ երկու միրգ։ Եւս՝ երկուորեակ ծնեալք։
Ջանք - Ճէնկ, «ջանք ու կռիւ»։
Ջէրգայ - Կարգով։
Ջին - Բարկութիւն, «ջինս էկաւ»՝ զայրոյթս ելաւ։ Ջնոտել՝ զայրանալ կատաղի կերպով։
Ջխտել - Զոյգ փռնգտալ, զոր յաջողութեան նշան համարին։
Ջնջոց - Լաթ մը՝ յատկացեալ ամաններ լուանալու։
Ջոռոթան - Ջրորդան, տանիքներու վրայ դրուած փայտէ կիսախողովակ‚ յորմէ անձրեւաջուրն ժողվելով վար կը թափի։
Ջորով - Հազիւ. «հազար ջորով»՝ հազիւ հազ։
Ջրապզտիկ - Հաստ բոյսէ մը շինուած խաղալիք է մանկանց, իբր փոքրիկ թուլումպայ։
Ջրբաշ - Այս անուն կուտան այն անձին, զոր հասարակութիւն կ՚ընտրէ եւ կը կարգէ ջրերը կարգով բաշխելու իւրաքանչիւրին։
Ջրկալ - Արտ ջրող, տեղ տեղ եւս ասեն՝ ջրտու, ջրւոր եւ այլն։
Ջրջրուկ - Մանր խոցեր կամ պալարներ, զոր մանուկներ կը հանեն շրթանց կամ ծնօտին վրայ։
Ջրտուն - Ջրաղացքի ջրտուն, ուստի ջուրն‚ անիւին զարնուելով‚ դուրս կը հոսի։
Ռայ - Ռայայ. «ռայ գալ», հպատակիլ, անձնատուր լինել։
Ռըմիկ - Ամբոխն, հասարակութիւն, ռամիկն։
Ռինդ - Ռընտիկ, կոկիկ, սիրուն։ Եւս՝ առողջ։
Ռուբ - Եփած քաղցու‚ պէքմէզ։
Սալարսել - Սալայատակ առնել, սալ քար շարել։
Սախ - Հողէ շինած մեծ աման‚ յորում լուացք առնեն։ Եւս՝ մեծ աման կերակրո։ Եւս՝ բուրդէ գործուած զանգապան։
Սանտերք - Երկաթ ակռաներով սանտրաձեւ գործիք, որով բուրդ գզեն։
Սավա - Մատղաշ մանուկ, ասեն եւս՝ սապի. «Սավա տղայ, սապի տղայ»։
Սատանի եղունգ - Գայլախազ սեւ քար։
Սարակ - Օրականով աշխատող մշակ կամ գործաւոր։
Սարակախափան - Գործաւորաց դադարումն յանձրեւոց կամ յայլ պատճառէ։
Սարանդոստիկ - Սարդի ոստայն. էօրիւնճէկ։
Սարեկ - Կաշիի կտոր մը, զոր կապեն ի բերան մածունի բղիկի։
Եւս՝ սարեկ թռչուն։
Սեխ - Խթան իշոյ։ Եւս՝ բարակ ցից։
Սեղանտախտակ - Փայտէ սեղան բոլորակ հաց ուտելու, կամ միս մանրելու, կամ խմորի գունդ գրտնկելու։
Սեռիկ - Բղիկ‚ հողէ փոքր աման՝ եղի, մածունի եւ այլն։
Սերտ - Քաջառողջ, տիրի։
Սէլգնա - Մշ. Սայլուղի ի դաշտի, զոր վանցիք «աղուր» ասեն։
Սէրսուբ - Մաքուր, զուտ։
Սինամահաւք - Սիրամարգ։
Սլայ - Ուռի բարակ ճիւղերէ հիւսուած, սէլէ։
Սլուլ - Սառնամանիք։
Սլվլիկ - Սրաթռիչ, կամ փայլփլացող իր ինչ։
Սկել - Սուզանել։
Սկրտալ - Զգայռիլ։
Սղալ - Շրթամբք փչելով ձայն հանել‚ սուլել։
Սղկել - Մանրել, փոշիացնել։
Ստեծ - Փայտեր, որոց վրայ ոստայնանկներ հինած կը հինեն։
Սրսունք - Սարսուռ, ասեն՝ «Սրսունքս դողաց, սարսուռ զիս կալաւ», իբր՝ քստմնել։
Սրսուռ - Զուտ‚ զտեալ։
Սրտանոց - Մշ. Լանջակապ, իբր զարդ կանանց ի վերայ լանջաց։
Սօղնակ - Դրան փակ, երկաթէ կամ փայտէ սիւրմէ։
Վազէվազ - Վաղվաղակի, արագ-արագ հասնիլ, ընթանալ։
Վարդի ծոց - Կարմրուկ ախտ կամ ծաղկի պէս հիւանդութիւն մը մանկանց։
Վարոց - Մշ. Ձեռքի բարակ գաւազան, որով վարեն զանասունս։
Վաք - Փայտէ մեծ խողովակ՝ ջրոյ ջաղացքի։
Վաքդէզ - Տեղի ծառազարդ եւ հովասուն ի գլուխ ջաղցի վաքին, ուստի ջուրն լճացեալ մտանէ ի վաք։
Վզնոց - Շարք ոսկւոյ կամ մարգարտի, իբր զարդ պարանոցի կանանց, կէրտէնլըխ։
Վէրի - Վայրի ոչխար, էրէ։
Վըզտ վըզտ - Արագ արագ ելնել-մտնել։
Վը՜շ - Վա՜շ, ափսոս, իբր միջարկ, ։
Վժալ - Մանկանց ճչալ, աղաղակ։
Վիր - Որու։
Վիլակ - Կարժառ, էլէմիա։
Վուշ - Կտաւ, քէթէն։
Վռազ - Շտապ, աճէլէ։
Վռտիլ - Կիսաեփ լինել‚ կիսայրեաց։
Տախ - Տարիքն անցած, ժամանակն անցուցած‚ խարթ։
Տապղին - Ստեպղին։
Տաքօղք - Տենդ, ջերմախտ։
Տե - Տես։
Տզկել - Թրջել։
Տէզէլք - Տեսիլք, իբր յափշտակեալ յերկինս։
Տէլ - Դեռ, «տէլ ալայ»՝ դեռ եւս։
Տէրաթաշ - Իբր՝ տէրամէռ, հայհոյանք է։
Տէր մաշ - Հնչեն՝ «թէրմաշ», հայհոյանք է։
Տըռճիկ անել - Պոչ տնկելով՝ վեր-վեր ցատկել անասնոց։
Տիզ - Ոչխարաց ոջիլ, կէնէ։
Տիլ - Տիղմ, չամուռ։
Տիրուհնի - Է փայտ ինչ կանգնաչափ, որոյ կոթն բարակ, իսկ ծայրն իբր թաթիկ մանկան, որով կռնակն քերեն։ Այս անուն անապատաւորք յօրինած են։
Տնօրիկ - Տան համար շինած ապրանք, իբր ընտիր իր։
Տուածուրիկ - Մենաշնորհութիւն՝ յԱստուծոյ տուեալ։
Տուլիկ - Շան լակոտ։
Տուճիկ - Պստիկ կարաս գինւոյ եւ այլն։
Տուշ-փէտ - Խաղ մանկանց։
Տուրիկ - Չանթայ, կամ պարկ։
Տուց - Անտի, «էնտուց»՝ անդուստ։
Տօ - Ծօ՛, ո՛վ, իբր միջարկութիւն։
Ցախ - Չորցած ճիւղեր ծառոց, վառելիք։
Ցան - Չորցած կղկղանք անասնոց, զոր վառեն։
Ցինել - Ցնկնել անասնոց, ծնել։
Փաթ - Մշ. Փաթթել, փաթթոց։ Եւս՝ դարձ, անգամ։ «Ութն փաթ գացի էկայ»՝ փաթաթելով, շրջան առնելով երթալ-դառնալ։
Փակահ - Ախոռ։
Փառ - Ջաղցի ճախրի թեւ, անիւի թեւ։
Փարատիկ - Լաթ, որով թոնիրի կողերը կը մաքրեն, մուրը կը փարատեն։
Փարի - Ոգի, Պարիկ, փէրի։ Առասպել արարած։
Փեռ - Բերնի լորձունք։
Փէտէ մշակ - Ճղլակ մեծ փայտ մը, որոյ ճակատէն ցից մը զարկած‚ կողով կը կախեն, եւ հող կամ ինչեւիցէ նիւթ կողովի մէջ լեցնելէն զկնի, դիւրաւ կը շալկեն առանց ուրիշի օգնելուն։
Փինչ - Փայտէ բեւեռ։
Փմփուս - Քնքոյշ, փափուկ։
Փշրուկ - Կաւ, զոր ածեն ի տանիս։ Եւս՝ գլոր-գլոր ըրած խմոր եփեն՝ իբր չօրպայ‚ քացախով սխտորով ուտեն։
Փողան - Փողոց։
Փողպատ - Մշ. Շապիկի կամ հանդերձի եախա։
Փոնթ - Ծալք կամ կար կարելու ատեն եղած ծալքեր։
Փուղոց - Հարկաւոր, գործարան կարեաց։
Փուռդիկ - Շաի կամ կատուի բուրդ։ Եւս՝ բրդի կտոր մը։
Փուռնիկ - Կլորաձեւ թանձր հաց։
Փսորուիլ - Տրորուիլ։
Փօթիկ - Պտտիկ, մանրուկ։
Քաղանիչք - Քաղանք ընելու գործիք։
Քաղանք - Մշակեալ բուսոց մէջ գտնուած անպիտան խոտեր։
Քանքան - Ական հատանող, աղբիւրի ջուր հանող արուեստաւոր։
Քապապ - Մշ. Կնքապապ, կնքահայր։
Քապ քապ - Մոկաց գաւառի լեռնաբնակաց կօշիկ, որ հիւսուած է կանեփով եւ տակը մանր բեւեռներ խիտ-խիտ շարուած։
Քառեշտ - Հեծանոց, կալի հոսելի։
Քառթաթօշ - Քարերու մէջ բնակող մօղէզ, քէրթէնքէլէ։
Քարքռայ - Քարաժայռոտ վայր։
Քաւոր - Կնքահայր։
Քէթր - Ծուռ, թիւր։
Քըպսել - Մշ. Խճողել։
Քըրքաշ - Գետնաքարշ։
Քծմել - Մատներուն սառիլ։
Քուշտիկ - Գօտէմարտութիւն, ըմբշամարտութիւն։
Քռըստալ - Կաշառք խոստանալ կամ՝ յուսալ։
Քօլ - Անկոտոշ այծ, էգ այծ։
Քօռ - Կաւ, չամուռ։